211652_close_icon
views-count1835 դիտում article-date 12:38 21-11-2015

Ադրբեջանը կրկին առանց ինտերնետի է մնացել

Այսօր առավոտյան Ադրբեջանի մեծ մասը հերթական անգամ առանց ինտերնետի է մնացել: Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ պատճառը կրկին առաջնային պրովայդեր հանդիսացող Delta Telecom-ն է, որը չի կարողանում լուծել առաջացող խնդիրները: Նշված ընկերությունը վերահսկում է ինտերնետային հոսքի 80 տոկոսը: Նախորդ շաբաթ Ադրբեջանում կրկին անջատվել էր ինտերնետը, քանի որ պրովայդերի DATA կենտրոնին միացված գծերից մեկում հրդեհ էր բռնկվել:

Նմանատիպ նյութեր