Ֆրանսիայի հարավ-արևելքում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Ռոնա-Ալպեր շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել` «Air Products» քիմիական գործարանի վրա հարձակվելու հետ կապված:
Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ինչպես տեղեկացնում է «russian.rt.com»-ը, նրա խոսքերով` այդ ռեժիմը կշարունակվի նվազագույնը 3 օր: