23-ամյա Արտուշը ամուսնացել եւ հենց առաջին գիշերը կուսությունից զրկել է անչափահաս կնոջը
23-ամյա Արտուշ Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել և նույն օրը գիշերը, ինչպես նաև դրանից հետո պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս բնակչուհի Շ. Ա-ի հետ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել`` ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1 և 3-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: