Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համաձայանագիր են կնքել, որով գյուղի միջնակարգ դպրոցում կկառուցվի նոր ապաստարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Հատակագիծը չեմ հրապարակում հասկանալի պատճառներով: Սա շինարարական նորմ է, ապաստարանը պետք է նախատեսված լիներ հենց դպրոցի կառուցման հատակագծում դեռևս 1978-ին»,-գրել է նա: