211652_close_icon
views-count2948 դիտում article-date 21:34 19-11-2015

ԼՂՀ ԱԺ պատգամավորներն այցելել են սահմանագծի պաշտպանական դիրքեր. ֆոտոռեպորտաժ

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարեւելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր եւ այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր: Պատգամավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում եւ ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին: Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ պահելու եւ մարտական բարձր ոգի ցուցաբերելու համար՝ խորհրդարանականները վստահեցրել են, որ առաջնագիծը շարունակելու է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորների այցերը հանրապետության սահմանային բնակավայրեր եւ առաջնագիծ տեղի են ունեցել նաեւ հոկտեմբեր ամսվա ընթացքում եւ նախատեսվում է դրանք շարունակել առաջիկայում եւս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր