Հայաստանի բնության պետական թանգարանում կայացավ «Բնությունը մեր մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը. ֆոտոռեպորտաժ
ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կայացել է «Բնությունը մեր մեջ» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ուսանողների աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ցուցանմուշների դիտումից հետո ելույթով հանդես են եկել Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, պրոֆեսոր, Էդուարդ Սեդրակյանը, նկարիչների միության անդամ, դոցենտ Թադևոս տեր-Մեսրոպյանը և Ակադեմիայի ուսխորհրդի նախագահ Անահիտ Նազլուխանյանը:
Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից նկարչական աշխատանքների հեղինակներին շնորհվել են պատվոգրեր: