1578 դիտում
16:59 18-11-2015
Առողջապահության նախարարը հուշամեդալով է պարգևատրել պրոֆեսոր Արա Մինասյանին. ֆոտոռեպորտաժ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի ծննդյան 60 և կենտրոնի ղեկավարման 25-ամյա հոբելյանը մեկ դահլիճում միավորեց ոչ միայն կենտրոնի բուժանձնակազմին, այլև առողջապահության ոլորտի անվանի ներկայացուցիչների:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ միջոցառման ավարտին Արա Մինասյանին հայտարարվեց շնորհակալություն և նա պարգևատրվեց ՀՀ նախարարության հուշամեդալով:
«Կցանկանայի առանձնահատուկ նշել, որ պրոֆեսոր Մինասյանը եզակի է իր բնույթով: Այս հիվանդանոցը մեր երկրի պետականության ձևավորման ակունքներից ի վեր մեծ ճանապարհ է անցել, հաղթահարել բազում փորձություններ: Արցախյան գոյամարտի տարիներին ևս մեր ժողովրդի ազատամարտիկների, վիրավորների բուժօգնությունը կազմակերպելու գործում կենտրոնի ղեկավարը ջանք ու եռանդ չեր խնայում»,- շնորհավորելով հոբելյանի առթիվ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հասել է մեծ հաջողությունների:
«Հաշվի առնելով առանձնահատուկ ծանրաբեռնվածությունը` տարեկան շուրջ 46 000 դիմելություն ունեցող այս հիվանդանոցը պետք է արդարացիորեն նշենք, որ իսկապես ժողովրդական հիվանդանոց է»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` օրինակելի է, որ վերակենդանացման բաժանմունքում, ամենածանր դեպքերի ժամանակ Արա Մինասյանը պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ձեռք է մեկնում կարիքավորներին:
«Այս հիվանդանոցը իր տունն է»,- նկատեց Արմեն Մուրադյանը :
Նախարարի գնահատմամբ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարը առանաձնահատուկ հարգանք է տածել նաև ավագ գործընկերների հանդեպ: Դրա վառ օրինակն այս կենտրոնում բժիշկ- վիրաբույժ, հայ բժշկության նահապետ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի թանգարանն է:
«Դուք առողջապահության այն կազմակերպիչն եք, ով մեծ դեր ունի նաև մեր երկրում ծննդօգնության որակի բարելավման գործում»,- ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն էլ նշեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր կարևոր տեղն ունի մեր երկրի առողջապահական համակարգում:
Իրենց ղեկավարին շնորհավորանքներ ուղղեցին նաև բժշկական կենտրոնի տարբեր սերունդներ ներկայացնող բժիկները, ավագ և կրտսեր գործընկերները :
Արա Մինասյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար` ընդգծելով, որ բժշկական կենտրոնի հաջողությունների հիմքում բուժանձնակազմի թիմային աշխատանքն է: Նա ուրախությամբ փաստեց, որ տարեցտարի կենտրոնի կոլեկտիվն ընդլայնվում է, համալրվում նոր մասնագետներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4724 դիտում
14:59 23-10-2017
Արա Բաբլոյանը ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովին պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով
7259 դիտում
16:17 31-05-2018
Պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին
Այս բաժնից
943 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1000 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
688 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը