4460 դիտում
14:59 23-10-2017
Արա Բաբլոյանը ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովին պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական համագործակցության զարգացման բնագավառում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ հայագիտական գործունեություն ծավալելու համար ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռաֆայիլ Զինուրովին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
Շնորհավորելով Ռաֆայիլ Զինուրովին՝ Արա Բաբլոյանը նշել է. «Դուք ոչ միայն Հայաստանի բարեկամն եք, այլեւ հայոց պատմության եւ հայ մշակույթի մեծ գիտակ եք: Ձեր «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը մեր երկրի պատմության յուրահատուկ չափածո նկարագիրն է՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Շնորհակալ ենք հայ ժողովրդի նկատմամբ տածած անկեղծ սիրո համար»:
Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահին շնորհակալություն է հայտնել հայերենով եւ նվիրել իր հեղինակած գիրքը:
[img]http://shamshyan.com/ups/images/018432700150875369310417.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1392 դիտում
16:59 18-11-2015
Առողջապահության նախարարը հուշամեդալով է պարգևատրել պրոֆեսոր Արա Մինասյանին. ֆոտոռեպորտաժ
1837 դիտում
15:53 09-07-2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ
1313 դիտում
14:35 26-04-2022
Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգևատրել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին
Այս բաժնից
622 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
457 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
565 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ