211652_close_icon

Ադրբեջանը Արցախի իշխանություններին է հանձնել զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին

views-count12110 դիտում article-date 14:01 18-11-2015
2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։ ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ վերջինս սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։ Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։

Նմանատիպ նյութեր