211652_close_icon
views-count2390 դիտում article-date 08:30 18-11-2015

Խաչատուր Սուքիասյանի՝ կուսակցություն հիմնադրելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը փորձել է պարզել՝ արդյոք գործարար Խաչատուր Սուքիասյանը պատրաստվում է կուսակցույթուն հիմնել. «Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաև՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել։ «Ժողովուրդ»–ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, արդյո՞ք նա վճռել Է երկրի քաղաքական կառավարմանը որևէ ձևաչափով մասնակցություն ունենալ։ Ա. Մկրտչյանն ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ «Սուքիասյանը եթե ինչ-որ որոշում է կայացնում, եթե ինչ-որ ցանկություններ է ունենում, միանգամից մամուլում պաշտոնապես հրապարակում է այդ մասին։ Այս պահի դրությամբ նմանատիպ բան չկա»,– վստահեցրեց խոսնակը»։

Նմանատիպ նյութեր