211652_close_icon
views-count1298 դիտում article-date 18:37 17-11-2015

Ճոճանակներ՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգավածի այգում, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի «Շողակաթ»-ի այգում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել։ Սա արդեն 5-րդ նմանատիպ ծրագիրն է, որ իրականացվում է Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի հետ համագործակցության շրջանակում։ Ճոճանակների շահագործման մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցել են նաև Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Ուլիխանյանը և Արմեն Սարգսյանը: Հատուկ նախագծով և չափանիշներով պատրաստվող ճոճանակները տեղադրվում են վերջին երկու տարիներին վերանորոգված ու մանկական մարզական խաղ-գույքով համալրված զբոսայգիներում։ Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի քարտուղար Արթուր Միրոյանը նշել է, որ ծրագիրը կյանքի կոչելուն աջակցել են նաև Հայաստանում ՄԱԱԶԿ-ի ծրագիրը, ինչպես նաև Գլենդելի «Ուրբաթ» ակումբը։

Նմանատիպ նյութեր