Անահիտ Մանասյանը անակնկալ է մատուցել փառատոնի հյուրերին՝ հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ կատարելով «Արի, իմ սոխակ» երգը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 12-ին ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնին, գրում է Aravot.am-ը։
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է Գյումրու Վարդանանց հրապարակում:
Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից և Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից: Անահիտ Մանասյանն անակնկալ է մատուցել փառատոնի հյուրերին և մասնակիցներին՝ բեմում հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ կատարելով «Արի, իմ սոխակ» երգը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։