211652_close_icon
views-count1429 դիտում article-date 12:27 17-11-2015

Ոստիկաններին նկատելով՝ գրպանից նետել է թմրամիջոցը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ուշ երեկոյան, շրջագայության ժամանակ, Գյուրջյան փողոցի թիվ 9 շենքի մոտ գտնվող կրպակի հետնամասում հանդիպել են 4 անձանց, որոնցից մեկը նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից նետել է մի փաթեթ: Կասկածելի անձինք ժամը 23.45-ին բերման են ենթարկվել բաժին: Նրանց ինքնությունը պարզվել է՝ 1982 թ. ծնված Հարություն Ա., 1988 թ. ծնված Համլետ Կ. և 1991 թ. ծնված Արամիկ Ֆ., իսկ փաթեթը նետողը` 1989 թ. ծնված Արման Ն.-ն էր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փաթեթը, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր