211652_close_icon
views-count1744 դիտում article-date 18:21 01-11-2014

Նկատելով ոստիկաններին՝ նետել է ծխախոտի գլանակն ու թմրամիջոցով փաթեթը

Հոկտեմբերի 31-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի գետնանցումից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ժիրայր Ա.-ին և 1987 թ. ծնված Զավեն Բ.-ին: Բայց մինչ այդ Ժիրայր Ա.-ն նշված գետնանցումում նկատելով ոստիկաններին՝ գետին էր նետել ծխախոտի գլանակն և թղթե փաթեթը, որում առկա է եղել դեղնականաչավուն զանգված: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր