Ավստրալիայում մուսուլմանների կուսակցություն է ստեղծվել
Ավստրալիայում ստեղծվել է կուսակցություն, որը ստացել է «Ավստրալիայի մուսուլմանների կուսակցություն» անվանումը, հաղորդում է BBC-ն:
Կուսակցության առաջնորդ Սիա Մուհամմեդի խոսքով՝ իր հիմնած կուսակցությունը պայքարելու է Ավստրալիայի սենատում տեղ ունենալու համար:
Ներկա պահին այդ երկրում բնակվում է կես մլն մուսուլման, սակայն խորհրդարանի 250 պատգամավորներից միայն մեկն է մուսուլման:
Դիա Մուհամմեդը հայտարարել է, որ կուսակցությունը հիմնում է նաև այն պատճառով, որպեսզի փարիզյան ահաբեկչություններից հետո գտնի այն հարցերի պատասխանները, որոնց հետ աշխարհի մուսուլմանները բախվելու են այդ ողբերգությունից հետո: