1088 դիտում
17:42 16-11-2015
Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին
[b]Հարց[/b]. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի` Անթալիայում Հայաստանի դեմ հնչեցրած մեղադրանքները։
[b]Շավարշ Քոչարյան[/b]. Զավեշտալի և անբարոյական է, որ Ադրբեջանի նախագահը՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, փորձում է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին։ Դա անհաջող փորձ է՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի և տարբեր ահաբեկչական ցանցերի միջև ավանդաբար գոյություն ունեցող անմիջական կապերից։
Բազմաթիվ փաստերից բերենք մի քանիսը.
- Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայում Ադրբեջանը ներգրավել էր հայտնի ահաբեկիչ Շամիլ Բասաևի գլխավորությամբ հարյուրավոր գրոհայինների, ինչպես նաև Աֆղանստանից շուրջ երեք հազար վարձկաններ, այդ թվում՝ ևս մեկ հայտնի ահաբեկիչ Խաթաբի գլխավորությամբ։
- Միջազգային զեկույցներում արձանագրված փաստ է, որ 1995թ.-ից Բաքվում ակտիվորեն գործել է Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցչությունը։
- 1998թ. Նայրոբիում ամերիկյան դեսպանության պայթեցումից հետո ամերիկյան հատուկ ծառայություններն արձանագրել են Բեն Լադենի վաթսուն հեռախոսազանգ դեպի Բաքու։
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ իր 2002թ. նոյեմբերի 25-ի հայտարարությունում ընդգծել է Ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող կազմակերպությունների առկայությունը Ադրբեջանում։
- ԱՄՆ Կոնգրեսի և պետքարտուղարության զեկույցներում նշվել է, որ Ադրբեջանը ծառայում է որպես միջազգային ահաբեկչական խմբավորումների մատակարարման և տարանցիկ հենակետ։
- Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել Փարիզում իրականացված զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։
Էլ ի՞նչ կարելի է սպասել մի պետության ղեկավարից, ով հերոսացնում է մոլագար մարդասպաններին և մի ամբողջ ժողովուրդ իր երկրի թիվ մեկ թշնամին է համարում։
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
20:05 08-07-2015
Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական գործակալության հարցին
2056 դիտում
23:20 18-11-2015
Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը` լրատվական կայքի հարցին
3546 դիտում
19:49 21-03-2016
Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը` լրատվական կայքի հարցին
Այս բաժնից
1096 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1135 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
856 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան