Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը` լրատվական կայքի հարցին
[b]Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին.[/b]
[b]Հարց[/b]․ Ինչպես կմեկնաբանեք, որ Ադրբեջանի նախագահը տարօրինակ է համարում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում զինադադարի ռեժիմի ամրապնդումը:
[b]Պատասխան[/b]․ Առավել քան տարօրինակ է այն, որ երկրի ղեկավարը բացահայտորեն դեմ է արտահայտվում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են մարդկային կյանքեր փրկելուն:
Ավելին, հաշվի առնելով, որ 1995թ. կնքված եռակողմ՝ Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան և Հայաստան, համաձայնագրով զինադադարի ռեժիմի ամրապնդումը Ադրբեջանի նաև միջազգային պարտավորությունն է, այդ հայտարարությունը դառնում է զավեշտական:
Ադրբեջանի ղեկավարությունը բոլորին մեղադրում է ստատուս քվոյի պահպանման մեջ, այնինչ, հենց ինքն անում է ամեն ինչ, այդ թվում՝ գործելով իր իսկ ստանձնած պարտավորություններին հակառակ, ստատուս քվոն պահպանելու համար:
Ադրբեջանի ղեկավարի տարօրինակ և ագրեսիվ ոճը հասցեագրված է առաջին հերթին սեփական ժողովրդի դեմ, որովհետև գնալով անհնարին է դառնում սահմաններին լարվածության սրմամբ և արտաքին վտանգի շահարկմամբ հասարակության ուշադրության շեղումը և ժառանգական աթոռի պահպանումը: