2169 դիտում
14:38 16-11-2015
Սիրիական բանակը գերեվարել է «Ջեյշ ալ-Ֆաթհ»-ի հրամանատարին
Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի մերձակայքում ձեռնարկած գործողությունների արդյունքում գերեվարել են «Ջեյշ ալ-Ֆաթհ» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկին՝ Աբդալլահ Մխեյսնիին, հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի:
Տեղեկությունների համաձայն՝ սիրիական ուժերը հրթիռ են արձակել ահաբեկչին տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն նա ողջ է մնացել և գերեվարվել է կառավարական ուժերի կողմից:
Մխեյսնին Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունի և մի քանի անգամ սպսռնալի հայտարարություններ է արել ռուսաստանյան իշխանությունների հասցեին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիական RTL ռադիոկայանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ իրականացված ահաբեկչական պայթյունների հեղինակը եղել է 27-ամյա սիրիացի ծայրայեղական Աբդելհամիդ Աբաուդը:
Հետաքննության տվյալներով՝ Աբաուդն է հանդիսացել պայթյունների, հարձակումների ֆինանսավորողը և կազմակերպիչը Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նրան համարում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենաակտիվ գրոհայիններից մեկը:
Նմանատիպ նյութեր
3964 դիտում
11:37 10-04-2017
ԱՄՆ-ի նախագահն անձամբ է շնորհավորել սիրիական օդաբազային հարվածներ հասցրած ամերիկյան ավիակրի հրամանատարին
1376 դիտում
12:21 29-08-2014
Սիրիայում զինյալները գերեվարել են ՄԱԿ-ի 43 խաղաղապահի
2741 դիտում
12:37 06-09-2014
Հայ դիրքապահները սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու են գերեվարել
Այս բաժնից
1204 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1045 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1033 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո