«Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը ստանձնել է դատարանի վրա հարձակման պատասխանատվությունը
«Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը ստանձնել է Զահեդանում դատարանի վրա հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ սուննիական «Ջեյշ ալ-Ադլ» զինյալ խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ստանձնել է Զահեդանում Սիստան և Բելուջիստան նահանգի արդարադատության վարչության վրա հարձակման պատասխանատվությունը:
Գործողության ընթացքում մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է:
«Ջեյշ ալ-Ադլը» նախկինում զգուշացրել էր Իսլամական Հանրապետության պատասխանատվության մասին բելուջի ժողովրդի մահապատիժների համար: Հայտարարության մեջ խումբը նշել է, որ «Արդարության ձեռք» անվամբ գործողությունը թիրախավորել է նահանգի արդարադատության վարչությունը:
Նշենք, որ «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը որպես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել ոչ միայն Իրանը, այլև մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել տեղի դատարանի շենքի վրա։