ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ զինյալները Գոլանի բարձունքների սիրիական կողմում ձերբակալել են 43 խաղաղապահի: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:
ՄԱԿ-ի ուժերի 43 խաղաղապահները զինված խմբավորման կողմից ձերբակալվել են վաղ առավոտյան, Ալ-Կունեյտրաի շրջակայքում: Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում:
ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ներկայումս արվում է ամեն հնարավոր բան, որպեսզի հնարավորինս ազատ արձակվեն գերեվարվածները: