Հայտնի է դարձել փարիզյան ահաբեկչությունները կազմակերպողի և ֆինանսավորողի անունը
Ֆրանսիական RTL ռադիոկայանը հայտնել է, որ նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ իրականացված ահաբեկչական պայթյունների հեղինակը 27-ամյա սիրիացի ծայրայեղական Աբդելհամիդ Աբաուդն է, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հետաքննության տվյալներով՝ Աբաուդն է հանդիսացել պայթյունների, հարձակումների ֆինանսավորողը և կազմակերպիչը Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նրան համարում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենաակտիվ գրոհայիններից մեկը:
Բացի այդ, վերջինիս անունը արդեն իսկ շրջանառվել է Բելգիայում մի շարք ահաբեկչությունների կազմակերպման հետաքննության շրջանակներում: Նա նաև եղել է այս տարվա սկզբին Հունաստանում հետապնդվող ահաբեկիչների մեջ և որոշ տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել:
Նշվում է, որ հենց Հունաստանի տարածքով է սիրիացի մահապարտ-ահաբեկիչ Ահմեդ Ալմուհամեդը մտել Եվրոպայի տարածք: