Անգլիայի ոստիկանությունը հայտարարել է Մանչեսթերում ահաբեկչությունը կազմակերպողի անունը
Մանչեսթերում ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվում է 22-ամյա Սալման Աբեդին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ոստիկանությունը տեղեկություններ չի տվել, քանի որ դատաքննիչը դեռ չի հաստատել այն:
Հիշեցնենք, որ անգլիական Մանչեսթեր քաղաքի հայտնի «Մանչեսթեր Արենա» համալիրում ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգի ավարտին տեղի է ունեցել մի քանի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, հաղորդվում է առնվազն 50 տուժածի մասին։