Հռոմի Պապը փարիզյան ահաբեկչությունները համարել է 3-րդ համաշխարհային պատերազմի մաս
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության համար որևէ արդարացում չկա և դրանք համարվում են 3-րդ համաշխարհային պատերազմի մաս:
«Նման գործողությունների համար ոչ մի արդարացում չկա», —հայտարարել է Պապը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցածը:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում ահաբեկչության հետևանքով մահացել է շուրջ 128 մարդ: