Շախմատի Եվրոպայի առաջնություն. 3-րդ տուրում Հայաստանը հաղթեց Նորվեգիային
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացավ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5-1,5 հաշվով դժվարին հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորած Նորվեգիայի ընտրանու: Տպավորիչ էր հատկապես մեր առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ:
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Թուրքիայի հետ:
Շախմատի Եվրոպայի առաջնություն. 3-րդ տուր
[b]Տղամարդիկ[/b]
Նորվեգիա – Հայաստան 1.5 : 2.5
Կարլսեն-Արոնյան 0 -1
Համմեր – Սարգսյան 1/2
Թարի – Մովսիսյան 1 – 0
Ուրկեդալ – Մելքումյան 0 – 1
[b]Կանայք[/b]
Թուրքիա – Հայաստան 2 : 2
Աթալիկ – Դանիելյան 1 – 0
Յիլդիզ – Մկրտչյան 0 – 1
Օզթուրք – Գալոյան 1/2
Տոպել – Կուրսովա ½
Այսօր կկայանա 4-րդ տուրը, որտեղ մեր երկու հավաքականներն էլ կմրցեն անգլիացիների հետ: