Շախմատի Եվրոպայի առաջնություն. Արոնյանը սևերով փայլուն հաղթանակ տարավ Մագնուս Կառլսենի նկատմամբ
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով սկզբունքային մրցավեճում փայլուն հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենին` այսպիսով, «քավելով» նախորդ տուրում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիեր-Լագրավից կրած ցավալի պարտության մեղքը: