46967 դիտում
21:22 15-11-2015
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. սոցիալապես անապահով ընտանիքի Ծաղիկ և Նարգիզ կովերը հոսանքահարվել և տեղում սատկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի բնակիչ 50-ամյա Սմբատ Սերոբյանը գյուղի այգիներ կոչվող տարածքում նկատել է, որ հոսանքահարվել և սատկել են իր 2 խոշոր եղջերավոր անասունները:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Սերոբյանը իրավիճակի մասին հայտնել է Կաթնաղբյուրի գյուղապետ Քաջիկ Ասատրյանին և գյուղի անասնաբույժ Ավետիք Հակոբյանին:
Գյուղապետն էլ իր հերթին տեղեկությունը հայտնել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ինչպես նաև Աբովյանի էլկտրացանցի պատասխանատուներին, վերջիններս մինչ կժամանեյին գյուղ նշված տարածքը հոսանքազրկել են, որպեսզի Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները կարողանան սատկած խոշոր եղջերավոր անասունները գյուղապետի, անասնաբույժի օգնությամբ դուրս բերեն անվտանգ տարածք:
Կովերի սատկելու պատճառը եղել է այն, որ էլեկտրասյունը ընկել և վնասել է նրանց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տուժած քաղաքացին սոցիալապես անապահով է և այդ 2 կովերը նրա ընտնիքը պահելու միջոցն էր, խնամքին ունի 3 երեխա: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նա ասում էր, չգիտեմ ոնց եմ ընտանիքիս հանապազորյա հացի հարցը լուծելու երբ Ծաղիկ ու Նարգիզ կովերս չկան:
Ժամանած էլեկտրացանցի աշխատակիցներն էլ ասում էին, որ իրենք սատար կկանգնեն գյուղացուն և անպայման կփոխհատուցեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում կան մի քանի էլեկտրասյուներ որոնց հիմքերը գտնվում է անմխիթար վիճակում քանի որ այդ սյուները 30 տարի առաջ է տեղադրվել:
Գյուղապետը անգամ մի քանի անգամ դիմել է պատկան մարմիններին որպեսզի այդ թերությունները շտկեն, սակայն ստացվել է ձայն բարբարո հանապատի:
Ի վերջո քաղաքացիների օգնությամբ կովերը տեղափոխվեցին անվտանգ վայր, իսկ անասնաբույժն էլ պնդում էր, որ այն չպետք է բնակիչներին վաճառվի ու հավանաբար միսը կտեղափոխվի Երևանի կենդանաբանական այգի:
Դեպքի մասին տեղեկացվել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ում հանձնարարականով ժամանել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+