Հայտնի է դարձել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության 3 կասկածյալների ինքնությունը
Հայտնի են դարձել Փարիզում նոյեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչություններն իրականացնող երեք կասկածյալների ինքնությունը: Այս մաիսն տեղեկացնում է TАСС-ը:
Իրավապահները կարողացել են մատնահետքերի օգնությամբ պարզել Բատակլան համերգասրահում գործած ահաբեկիչներից մեկի ինքնությունը. նա եղել է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ ևս երկուսին՝ հրապարակել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին:
Շարտր քաղաքի քաղաքապետի տվյալներով՝ ահաբեկիչներից մեկը դարձել է Ֆրանսիայի քաղաքացի 29-ամյա Մոստեֆա Իսմաիլ Օմարը: Նրա հայրը և եղբայրն ավելի վաղ ձերբակալվել են:
Երրորդ ահաբեկիչը եղել է Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամադը, ով, ըստ ԶԼՄ-ների, եղել է ահաբեկչությունների կազմակերպիչ:
Նշվում է նաև, որ ահաբեկիչների մեջ եղել են 15-17 տարեկան դեռահասներ: