211652_close_icon
views-count12773 դիտում article-date 12:06 08-01-2015

Մի խումբ լրագրողներ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հարգանքի տուրք մատուցեցին նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 8-ին, [url=http://www.aravot.am/]Aravot.am[/url], [url=http://www.slaq.am/arm/]Slaq.am[/url] և [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b] կայքերի, [url=http://www.armeniatv.am/hy]«Արմենիա»[/url] հեռուստաընկերության [color=#CC0000][url=https://www.facebook.com/surankyun]«Սուր Անկյուն»[/url][/color] հաղորդաշարի և «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագրի աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ ի հարգանք և զորակցություն նախօրեին Փարիզում ահաբեկիչների կողմից Charle Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրակազմի անդամների դեմ իրականացրած ահաբեկչության զոհերի հիշատակին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում առցանց Aravot-ի խմբագիր Աննա Իսրայելյանն ասաց, որ իրենք դատապարտում են ոճրագործությունը և իրենց համերաշխությունն են հայտնում զոհվածների և վիրավորների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Տեղի ունեցածը դատապարտեց նաև «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նույնպես դատապարտում է տեղի ունեցած ոճրագործությունը և իր զորակցությունը հայտնում: Իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը, ինչպես նաև մի խումբ անհատ քաղաքացիներ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 7-ին զինված հարձակում է տեղի ունեցել շաբաթաթերթի գրասենյակի վրա: 3 հոգուց բաղկացած խումբը կրակ էր բացել թերթի աշխատակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել էր12 թղթակից: Իսկ այսօր առավոտյան Փարիզի ոստիկանությունը [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/08/39219/]հրապարակել է[/url] ահաբեկիչներից երկուսի լուսանկարները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր