211652_close_icon
views-count2837 դիտում article-date 20:15 14-11-2015

Ահաբեկիչներից մեկը եղել է Ֆրանսիայի քաղաքացի. պարզել են իրավապահները

Ֆրանսիայի իրավապահները կարողացել են պարզել Փարիզում երեկ ահաբեկչություն իրականացրած հանցագորներից մեկի ինքնությունը, տեղեկացնում է BFM-TV-ն: Իրավապահները կարողացել են մատնահետքերի օգնությամբ պարզել Բատակլան համերգասրահում գործած ահաբեկիչներից մեկի ինքնությունը/ նա եղել է Ֆրանսիայի քաղաքացի: Նշենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների հետևանքով մահացել է շուրջ 128 մարդ, 250-ը վիրավորվել են: Կատարվածի համար պատասխանատվությունը վերցրել է Իսլամական պետությունը:

Նմանատիպ նյութեր