Հայտնի դաշնակահարուհին դաժան ծեծի է ենթարկվել
Հայտնի դաշնակահարուհի Ժաննա Պլիևան Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում դաժան ծեծի է ենթարկվել: Կնոջը բազմաթիվ վնասվածքներով ու գանգուղեղային բաց տրավմայով տեղափոխել են մոսկովյան հիվանդանոցներից մեկը, տեղեկացնում է Ren.tv-ն: Ըստ աղբյուրի, բնակարանը որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է ՌԴ կոմպոզիտորների միությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Ժաննա Պլիևան ռուս հայտնի դաշնակահարուհի է. 2002 Պետական մրցանակի դափնեկիր է դարձել: