Փարիզում ահաբեկչությունից հետո փակվել են պետական հաստատությունները
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած 6 ահաբեկչական պայթյուններից հետո փակվել են Փարիզի բոլոր պետական հաստատությունները: Այդ մասին հայտարարություն է տարածել Փարիզի քաղաքապետարանը:
Չեղյալ են հայտարարվել նաև այսօր ծրագրված բոլոր միջոցառումները: Որպես հարգանքի նշան ահաբեկչության զոհերի հիշատակի՝ չի աշխատի նաև փարիզյան Դիսնեյլանդը: Փակ են նաև լողավազանները, գրադարանները, շուկաները:
Երկրում հայտարարված արտակարգ դրության հետ կապված՝ փակվել են նաև Ֆրանսիայի սահմանային անցակետերը: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը անցնում է 150-ը, վիրավոր է 250-ից ավելի մարդ: