Porsche կաբրիոլետի անհաջող առևանգում` Լոնդոնում. տեսանյութ
Լոնդոնի կենտրոնում վաղ առավոտյան ժամը 7:30-ին տղամարդը փորձել էր առևանգել Porsche կաբրիոլետ ավտոմեքենան: Նա դանակով կտրել էր կաբրիոլետի կաշվե տանիքը և ներխուժել մեքենայի սրահ, սակայն չէր կարողացել գործի դնել շարժիչը և կրկին դուրս էր եկել սրահից:
Մինչ հանցագործը փորձում էր ներխուժել մեքենայի սրահ, ոստիկանությունն արդեն տեղյակ էր առևանգման փորձի մասին և շտապում էր դեպքի վայր:
Ներկայացնում ենք տեսանյութը: