Կաբրիոլետի վարորդը մի քանի մետր օդ է շպրտվում. տեսանյութ
Հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքի մայրուղում մեծ արագությամբ ընթացող կաբրիոլետի վարորդը վազանցի պահին կորցրել էր ղեկի կառավարումն ու բախվել ավտոճանապարհի արգելապատնեշին:
Ուժգին հարվածից վարորդը մի քանի մետր օդ էր շպրտվել:
ներկայացնում ենք տեսանյութը և կրկին հիշեցնում. միշտ կապեք ամրագոտիները, մի գերազանցեք սահմանված արագությունը ու միշտ հիշեք, որ տանը ձեզ սպասում են: