211652_close_icon
views-count2391 դիտում article-date 09:53 13-11-2015

Գրենլանդիայում արագ հալչում է ամենախոշոր սառցաբեկորներից մեկը

Գիտնականները նախազգուշացնում են, որ Գրենլանդիայի ամենախոշոր սառցաբեկորներից մեկը՝ Zachariae Isstrom-ը, որը բավականաչափ սառույց ունի, որպեսզի համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացնի 50 սանտիմետրով, շատ արագ հալվում է, հաղորդում է BBC-ն: Նրանք նշում են, որ սառցաբեկորը ճաքել է և այս պահին շատ արագ հալչում է օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով: Գրենլանդիայի այլ հատվածներում ևս նկատվում են մեծ սառցային կորուստներ, և եթե Գրենլանդիայի ողջ սառույցը հալչի, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 6 մետրով: Նշենք, որ նոյեմբերի վերջին Փարիզում տեղի է ունենալու կլիմայական փոփոխությունների վերաբերյալ մեծ գագաթնաժողով:

Նմանատիպ նյութեր