Չեխիան զենք կուղարկի ԻՊ-ի դեմ կռվող քուրդ գրոհայինների համար
Չեխիայի իշխանությունները որոշել են զենք տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քուրդ զինյալներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին, հաղորդում է Tass-ը:
Նա նշել է, որ հաջորդ շաբաթ քրդերին կուղարկվի մոտ 6 հազար ավտոմատ, 5 հազար նռնակ և 10 մլն փամփուշտ:
Սպառազինության փոխադրումը կիրականացնեն ամերիկյան և բրիտանական ինքնաթիռները: Ստրոպնիցկին, սակայն, չի պարզաբանել, թե զենքն ուղարկվելու է Իրա՞ք, թե՞ Սիրիա: