Չեխիան օգնության կարգով Իրաք կուղարկի 50 տոննա նռնակ ու գնդացիր
Չեխիայի իշխանությունները որոշում են կայացրել որպես աջակցություն Իրաք ուղարկել 50 տոննա զինամթերք, մասնավորապես, նռնակներ ու գնդացիրներ, հաղորդում է ShafaaqNews-ը՝ հղում անելով Իրաքում Չեխիայի դեսպանատանը:
Ոորոշումը կայացվել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու և Չեխիայում Իրաքի դեսպան Համիդ Շիլթագի հետ հանդիպումից հետո: