Ռուսական համարանիշներով BMW-ի վարորդը Լոնդոնում 10 հազար դոլարի տուգանք է ստացել` արգելված տեղում մեքենան կայանելու համար
Լոնդոնի Վեսթմինսթեր կենտրոնական թաղամասում BMW-ի վարորդը զարմացրել է տեղի բնակիչներին. Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նա 60 հատ տուգանք է ստացել` ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենան արգելված վայրերում բազմաթիվ անգամ կայանելու համար:
Սպորտային շքեղ ավտոմեքենայի վարորդը 60 տուգանքից վճարել է միայն 4-ը, սակայն ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 10 հազար դոլար:
Քաղաքի իշխանությունները նրան զգուշացրել են քրեական հետապնդման մասին, քանի որ դժվար է պարտադրել օտարերկրացուն, ում մեքենան գրանցված է, այս դեպքում` Ռուսաստանում` վճարել ամբողջ գումարը:
Պարզվել է, որ ավտոմեքենայի սեփականատերը ոմն Գեորգի Սարգիսովն է: