733 դիտում
13:31 12-11-2015
Երևանի ավագ դպրոցներում կանցկացվի արգենտինական տանգոյի մրցաշար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Երևանի ավագ դպրոցներում տանգոյի մրցաշար կազմակերպելու մասին: Ըստ Արմեն Աշոտյանի` երկու երկրների միջև համագործակցությունը մեկնարկել է համեմեմատաբար փոքր, բայց կոնկրետ գործողություններով:
"Հիմք ընդունելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները և ցանկանալով ամրապնդել համագործակցությունը Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև` հղացավ այս նախաձեռնությունը` արգենտինական բրենդերից մեկի` տանգոյի աշակերտական մրցաշարի անցկացումը Երևանի մի շարք ավագ դպրոցներում: Մրցաշարի նպատակն է` հայ երիտասարդներին ծանոթացնել Արգենտինային և նրա մշակույթին, նպաստել Արգենտինայի վերաբերյալ ընդհանուր հետաքրքրությունների զարգացմանը Հայաստանի դպրոցականների շրջանում: Վստահ եմ, որ այս հաջողակ ծրագրի մեկնարկին կհետևեն նոր նախաձեռնություններ` հաշվի առնելով ջերմ և ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև",-նշել է Արմեն Աշոտյանը:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, կարևորելով երկու երկրների կառավարությունների միջև համագործակցությունը, իր հերթին նշել է, որ այս նախաձեռնությունը փոքր քայլ է մեծ համագործակցության ճանապարհին:
Նշենք, որ հուշագրի համաձայն` կողմերը տանգոյի դասընթացներ կկազմակերպեն Երևանի ավագ դպրոցների աշակերտներից կազմված 22 զույգի համար: Արգենտինայի դեսպանությունը կտրամադրի տանգոյի դասընթացների պարուսույց բոլոր մասնակիցների համար: Մրցաշարի ժյուրին կազմված կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության ներկայացուցիչներից: Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Առաջին մրցանակի համար սահմանված են տանգոյի անվճար դասընթացներ: Երեք հաղթող զույգերը կստանան արգենտինական հուշանվերներ, ինչպես նաև պատվոգրեր և շնորհակալագրեր:
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
19:57 18-12-2015
Ամփոփվել է արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշարը
1151 դիտում
15:55 27-07-2015
Տանգոյի երեկո՝ Ազնավուրի անվան հրապարակում
1942 դիտում
22:00 29-08-2015
Արգենտինյան տանգոյի մրցույթ Բուենոս-Այրեսում (տեսանյութ)
Այս բաժնից
850 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
631 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
559 դիտում
18:59 20-01-2025
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին