211652_close_icon
views-count1619 դիտում article-date 08:07 12-11-2015

Գյումրիում անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու համար տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է հանրաքվեի քարոզարշավի մասին. «Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» Է իրականացրել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջև», և հենց նրանք պետք Է ապահովեն անհրաժեշտ թվով այո-ները։ Պատգամավորներն Էլ առանձնակի եռանդով «լծվել են աշխատանքի», քանի որ նրանց բաց տեքստով ասվել Է, որ իրենց ապագա ճակատագիրը կախված է հանրաքվեի արդյունքներից։ «Բաժանումների» արդյունքում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ տարածք է բաժին հասել, ինչի արդյունքում տեղի իշխանական վերնախավի շրջանում արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա եկող տարվա սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի լինի իշխանության թեկնածուն։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս երկու տեղամաս Է «բաժին հասել», որ պարապ չմնա»։

Նմանատիպ նյութեր