Այսօր Լեոնարդո Դի Կապրիոն դարձավ 41 տարեկան. դերասանի` տարբեր տարիների ընտրյալները` ֆոտոշարքում
Այսօր ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան օրն է: Նա դարձավ 41 տարեկան: Լեոնարդոն առավել հայտնի է դարձել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»:
41-ամյա դերասանը հայտնի սրտակերի համբավ ունի: Նա հանդիպել է շատ հայտնի մոդելների և դերասանուհիների հետ` ինչպիսիք են Ժիզել Բուդխենը, Բար Ռաֆայելը, Բլեյք Լայվլին, Էրին Խիզերտոն: Այժմ դերասանը հանդիպում է Գերմանացի մոդել Թոնի Գարնի հետ:
Ներկայացնում ենք նրանց մասնակցությամբ ֆոտոշարքը: