211652_close_icon
views-count1466 դիտում article-date 16:29 11-11-2015

Թեհրանը ժամանակավորապես դադարեցրել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների ապամոնտաժման գործընթացը

Իրանում ժամանակավորապես դադարեցվել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների ապամոնտաժման աշխատանքները, որոնք ընթանում էին միջազգային «վեցյակի» և Իրանի իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում, հաղորդում է Interfax-ը: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ ցենտրիֆուգների ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել է «Ֆարդո» և «Նաթհանզ» օբյեկտներում: Հաղորդվում է, որ գործընթացի դանդաղեցման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իրանցի պատգամավորները բողք են հղել նախագահ Հասան Ռուհանիին, որ ապամոնտաժումը չափազանց արագ է ընթանում:

Նմանատիպ նյութեր