211652_close_icon
views-count769 դիտում article-date 13:54 11-11-2015

«Տղամարդու առողջություն» ձեռնարկում ամփոփվել է շուրջ 30 հեղինակների մասնագիտական փորձը

Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի շրջանակում Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում հանրության դատին է ներկայացվել «Տղամարդու առողջություն» (Мужское здоровье) գրքի ռուսալեզու տարբերակը: Գրքի առաջին օրինակները, նախաձեռնության հեղինակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, համահեղինակ ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՄՊՀ-ի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, «Տղամարդու առողջություն» ռուսաստանյան ընկերության նախագահ, պրոֆեսոր Արամայիս Քամալովին, համալսարանի ռեկտորին: «Տղամարդու առողջություն» ռուսալեզու ձեռնարկը պատրաստվել է առողջապահության տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետների կողմից: Աշխատության մեջ հեղինակները հիմնվում են ոչ միայն իրենց մասնագիտական գործունեության, այլև միջազգային հարուստ փորձի և գիտագործնական նորագույն մեթոդների վրա: Տղամարդու առողջության ընդհանուր հիմնահարցերին անդրադարձող ձեռնարկը նախատեսված է ոչ միայն ուրոլոգների, այլև այլ նեղ մասնագիտացում ունեցող այլ մասնագետների համար: Նշենք, որ «Տղամարդու առողջություն» ժողովածուի հայալեզու տարբերակի շնորհանդեսը տեղի էր ունեցել 2012թ. հուլիսին Երևանում: «Հայ-Ռուս-Ամերիկյան միասնության» պատվերով մի խումբ հայ մասնագետների ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի արդյունքում և ընդհանուր խմբագրությամբ ստեղծվեց ժողովածուն, որի մեջ ներառված են նաև նույն տարվա ապրիլին Երևանում կայացած համանուն միջազգային գիտաժողովի նյութերը:

Նմանատիպ նյութեր