Չիլիում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ամերիկյան «USGS» ծառայության տվյալներով, էպիկենտրոնը եղել է Սանտյագոյից 400 կմ հեռավորության վրա, Կոկիմբո քաղաքից 98 կմ դեպի հարավ:
Երկրաշարժի օջախը երկրագնդի կեղևից 10 կմ խորություն է ունեցել։
Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան: