211652_close_icon
views-count1019 դիտում article-date 19:14 10-11-2015

Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը

Այսօր` նոյեմբերի 10-ին, 96 տարեկանում կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը: Նա մահացել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատթարացել էր: Սեպտեմբերին նա վիրահատության էր ենթարկվել. հեռացվել էր ոտքի տրոմբը: Հելմուտ Շմիդտը հայտնի էր որպես մոլի ծխող: Նշենք, որ Հելմուտ Շմիդտը Գերմանիայի կանցլերն է եղել 1974-1982 թվականներին:

Նմանատիպ նյութեր