211652_close_icon
views-count1938 դիտում article-date 18:27 10-11-2015

Գարեգինը դանակահարել է ծանոթի անչափահաս որդուն, ով փորձել է բաժանել հոր հետ սկսած վիճաբանությունը

49-ամյա Գարեգին Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 Խաչքար թաղամասի 1-ին տան հարևանությամբ վիճաբանել է նշված տան բնակիչ Վահան Մխոյանի հետ, որի ընթացքում, իր հետ նախապես վերցրած դանակով, մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է` բաժանելու նպատակով վեճին միջամտած վերջինիս անչափահաս որդի Միշա Մխոյանին և պատճառել որովայնի ծակած-կտրած թափացնող վերքի` լյարդի վնասման, հեմոպերիտոնեումի ձևով, առողջությունը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրաեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր