211652_close_icon

Մեծ Բրիտանիան հորդորում է իր քաղաքացիներին չմեկնել Ադրբեջան, այդ թվում՝ Հայաստան

views-count4323 դիտում article-date 15:44 10-11-2015
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կազմել է այն երկրների ցուցակը, որոնք մեծ վտանգ են ներկայացնում իր քաղաքացիների համար, տեղեկացնում է Haqqin.az պորտալը: Independent թերթը նշում է, որ առավել վտանգավոր են համարվում Միացյալ թագավորության քաղաքացիների համար այնպիսի երկրները, ինչպիսիք են՝ Սիրիան, Աֆղանստանը, Բորունդին, Չադը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գվինեան, Իրաքը, Մավրիտանիան, Նիգերը, Կոնգոն, Լիբիան, Պաղեստինը, Սիերրա-Լեոնեն, Սոմալին, Հարավային Սուդանը, Թունիսը և Եմենը: Բացի այդ, բրիտանական Foreign Office-ը խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտ պատճառի չմեկնել Ադրբեջան, Ռուսատսան, Վրաստան և, զարմանալի է, բայց նաև Հայաստան, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական, ռուս-ուկրաինական, ռուս-վրացական սահմանային տարածքներ և Չեչնիա՝ համարելով այս երկրները մասամբ վտանգավոր բրիտանացիների համար:

Նմանատիպ նյութեր