ԱՄՆ֊ը կոչ է անում իր քաղաքացիներին չմեկնել Ուկրանայի հարավ֊արևելք և Ղրիմ
ԱՄՆ֊ի իշխանությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին չմեկնել Ուկրանայի հարավ֊արևելք և Ղրիմ։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով ԱՄՆ֊ի Պետդեպարտամենտին։
Պետքարտուղարը հորդորել է ԱՄՆ֊ի քաղաքցիներին հետաձգել դեպի Ղրիմի թերակղզի, Խարկովի, Դոնեցկի և Լուգանսկի մարզեր ուղևորությունները։ Պատճառն այնտեղ գտնվող ռուսական զինված ուժերի ներկայությունն է։
Նշենք, որ ԱՄՆ֊ը չի ընդունել 2014 թ մարտին անցկացված հանրաքվեի արդյունքները, որի համաձայն Ղրիմը Ռուսաստանի մաս է կազմել։