211652_close_icon

Իրանի նախագահը և Հռոմի պապը կհանդիպեն

views-count1071 դիտում article-date 13:51 10-11-2015
Իրանի նախագահ Հասան Ռուհանին եվրոպական շրջագայության ընթացքում հանդիպում կունենա Հռոմի պապ Ֆրանցսիսկոսի հետ, տեղեկացնում է IRNA գործակալությունը: Ռուհանիի գլխավորած պատվիրակությունը Եվրոպա կմեկնի նոյեմբերի 14-ին՝ իտալական կողմի հրավերով: Պատվիրակությունը հանդիպումներ է անցկացնելու նաև իտալացի խոշոր գործարարների ու արդյունաբերողների հետ: Նոյեմբերի 16-ին Իրանի նախագահը Փարիզում ելույթով հանդես կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Առաջնորդների ֆուրումում»: Սա Իրանի առաջնորդի առաջին պաշտոնական այցն է լինելու եվրոպական պետություններ:

Նմանատիպ նյութեր