1024 դիտում
09:43 10-11-2015
Քաղաքական սկանդալ Հունաստանում
Հունաստանում քաղաքական մեծ սկանդալ է հասունանում: Երկրի Քաղպաշտպանության նախկին նախարար Յաննիս Պանուսիսը «Սիրիզա» կուսակցության ներկայացուցիչներին մեղադրել է ահաբեկիչների հետ կապ ունենալու, ինչպես նաև իր հասցեին մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ:
Իր հերթին կառավարությունը պահանջել է ապացույցներ ներկայացնել և բացատրել, թե ինչու է Պանուսիսը երկար ժամանակ լռել այդ մասին և նոր որոշել խոսալ:
2015 թվականի հունվարին անցկացված ընտրություններում հաղթելուց հետո Պանուսիսը զբաղեցնում էր ՆԳՆ Քաղպաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Սեպտեմբերին նրան իր գործընկերների և կուսակցության հասցեին հնչեցրած մեղադրանքների համար չընդգրկեցին կառավարության կազմի մեջ: Իսկ օրեր առաջ նա հայտարարեց, որ ահաբեկիչների հետ կապի մեջ գտնվող մի քանի գործիչներ սպառնում են հաշվեհարդար տեսնել իր հետ և ինքը պատրաստել է նրանց ցուցակը, եթե իր հետ ինչ-որ բան պատահի:
Mega հեռուստաալիքն էլ հայտնել է, որ Պանուսիսը ձայնագրություններ է ներկայացրել «Սիրիզա» կուսակցության ներկայացուցիչներից մեկի և ահաբեկչական կազմակերպությաններից մեկի անդամներից մեկի միջև անցկացված հեռախոսային զրույցից, որում ասվում է, որ կուսակցության ներկայացուցիչը հայտնում է, որ արդեն գործում է օրենք, որը թույլ կտա ազատ արձակել ահաբեկիչ Սավվաս Կսիրոսին: Նա նաև լրագրողներին հայտնել է, որ վարչապետ Ցիպրասն արդեն իրազեկված է այդ ամենի մասին:
Նմանատիպ նյութեր
2609 դիտում
09:51 08-09-2014
Քաղաքական սկանդալ՝ Ավստրիայի և Ադրբեջանի միջև. ավստրիացի լրագրողուհուն թույլ չեն տվել Բաքու մտնել
2648 դիտում
09:14 20-05-2016
Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում քաղաքական հողի վրա. «Չորրորդ իշխանություն»
10376 դիտում
11:19 13-07-2017
Քաղաքական նոր սկանդալ ԱՄՆ-ում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
910 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո
1087 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1027 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն