Օգնության են հասել փրկարարները
Նոյեմբերի 9-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անօգնական վիճակում հայտնաբերել 1937 թ. ծնված Գ. Խ.-ին, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: